***

Ջերմուկի այցեքարտը հանքային ջրերի ըմպելասրահն է, որը գտնվում է առողջարանային քաղաքի կենտրոնում և հյուրանոցից մոտ 200 մետր հեռավորության վրա: Յուրահատուկ ճարտարապետական լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր են հոսում՝ 30°C-ից մինչև 53°C: