Հյուրանոցային ծառայություններ
Վայելե՜ք Ձեր հանգիստը Գրանդ Ռեզորթ Ջերմուկում, իսկ մենք կապահովենք բարձրակարգ և արագ սպասարկում Ձեր կատարյալ հանգստի համար:
Ռեստորանի առանձնացված հատված
Անկախ նրանից, թե դուք ցանկանում եք կազմակերպել հատուկ ընթրիք, ծննդյան երեկույթ կամ այլ միջոցառումներ, մենք հեշտությամբ կարող ենք արդարացնել ձեր սպասելիքները: Անցկացրեք ձեր միջոցառումը մեզ հետ, և մենք կապահովենք ձեր հյուրերի հաճելի ժամանցը:
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 08:00–23:00
24/7 Բար
Սուրճից մինչև կոկտեյլ…
Մեր բարը իդեալական վայր է ընկերների և գործընկերների հետ հանդիպելու և երեկոները անցկացնելու համար՝ միաժամանակ վայելելով կոկտեյլների, բարձրակարգ գինիների և գարեջրի լայն տեսականին: Կամ առավոտյան, նախքան դուրս գալը, կարող եք վայելել սուրճի և թեյի հատուկ տեսականին:
Հանդիպումների սրահներ
Մեր հանդիպումների համար նախատեսված 3 սրահները հարմարեցված են տարբեր կոնֆերանսներ, քննարկումներ, համաժողովներ, ինչպես նաև միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար։
Հանդիպումների սրահ 1 — 105 քմ․
Հանդիպումների սրահ 2 — 95 քմ․
Հանդիպումների սրահ 1 և 2 միացված — 105 և 95 քմ․
Հանդիպումների սրահ 3 — 92 քմ․
Բուժական կենտրոն
Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով:
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 09:00–17:00