***
Սուրբ Գայանե կույսի անունը կրող Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Կառուցվել է 2007 թվականին։ Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գայանե կույսի նկարները։