***

Բնությունը Ջերմուկում ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ: Դրանցից են բնական հանքային ջրի աղբյուրները (գեյզերներ), որոնց բուժիչ հատկությունների մասին հիշատակվել են դարեր առաջ: Ջերմուկի գեյզերը - գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա, արգելոցի տարածքում: Գեյզեր կարող եք հասնել կամ լավ ամենագնացով կամ ոտքով: Գեյզերն ինքնին բնական ջակուզի է` տաք հանքային ջրով, որը դուրս է հորդում 2 րոպեն մեկ հաճախականությամբ: Խորհուրդ է տրվում թերմալ լողավազանում մնալ ոչ ավելի, քան 5 րոպե, ապա ընդմիջում կատարել: