***

Ջերմուկի և նրա շրջակայքի ողջ գեղեցկությունը տեսանելի է քաղաքի ճոպանուղուց, որի ընդհանուր երկարությունը 1000 մետր է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, լեռան վրա կա երկու լեռնադահուկային սահուղի` 1400 մ երկարությամբ սահուղի սկսնակների համար, և 1300 մ երկարությամբ սահուղի` փորձառուների համար: Ջերմուկի ճոպանուղով վերելքը տևում է մոտ 10 րոպե, նստատեղերի ընդհանուր թիվը 200 ուղևորի համար է։ Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, սրճարան և ավտոկայանատեղի։