ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Հյուրանոցի շենքը կառուցված է հայկական ավանդական վարդագույն տուֆով։ Իսկ հյուրանոցի ժամանակակից դիզայնը լիովին ներդաշնակության մեջ է գտնվում բնության հետ։

ՀԱՄԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ՝ 35-105 քմ․ մակերեսով, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողություններով անձանց համար: Մեր բոլոր սենյակները համապատասխանեցված են ամենաբարձր չափանիշներին, որտեղ ակնհայտ են պարզությունն իր տեսակի մեջ, որակը և հարմարավետությունը: Այսպիսով, եթե դուք հանգստի համար կարևորում եք այս բոլոր հատկանիշները, ապա կարող եք վայելել Ձեր հանգիստը Գրանդ Ռեզորթ Ջերմուկում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր թիվ մեկ առաջնահերթությունը՝ մեր հյուրերի հարմարավետությունն է, այդ թվում՝ լիարժեք և անմոռանալի հանգիստը։ Գրանդ Ռեզորթ Ջերմուկի ինտերիերը կօգնի զգալ հյուրանոցի տաքուկ մթնոլորտը: Մենք մատուցում ենք ծառայություններ, որոնք բավարարում են մեր հյուրերի պանջմունքներն ու ակնկալիքները։

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

Մեզ մոտ գործում են երկու փաթեթներ Ձեր լիարժեք հանգստի համար։

Անցկացրե՜ք Ձեր ԱՆՄՈՌԱՆԱԼԻ հանգիստը մեզ մոտ։

Ամրագրել սենյակ